Թեքեյան կենտրոնում վաղը` ժամը 19:00-ին կցուցադրվի «Հայաստանը 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ» վավերագրական ֆիլմը: Ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր Գեորգի Գևորգովը և սցենարի հեղինակ Վահան Տեր-Ղազարյանը: Ֆիլմի տևողությունը՝ 50 րոպե է:
Դիտումից հետո ներկաները հնարավորություն կունենան զրուցելու ֆիլմի հեղինակների հետ:
Ցուցադրությունը կազմակերպվում է Թեքեյան կենտրոնի աջակցությամբ: Մուտքն ազատ է: